Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարժվելով գիտության միջազգայնացմանն ընդառաջ
Մեր համալսարանում հունիսի 9-ին անցկացվեց Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի «Տեղեկատվական օր» միջոցառումը: «Հորիզոն 2020»-ը Եվրամիության հետազոտության և նորարարության ամենաընդգրկուն ծրագիրն է, որը նպատակ ունի նորարարության ու հետազոտության կապակցման միջոցով զարգացնել տնտեսությունը Եվրոպայում: Ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսված է 7 տարիների համար և կազմում է 80 միլիարդ եվրո, որից գրեթե 7 միլիարդը հատկացվել է «Առողջություն, ժողովրդագրական փոփոխություններ և բարեկեցություն» ոլորտին:
Միջոցառմանը հյուրընկալվել էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ով ներկայացրեց Հայաստանի գիտության զարգացման հեռանկարները այս ծրագրի համատեքստում: ԵՊԲՀ գիտության վարչության պետ Սեյրան Քոչարյանը, ով նաև «Հորիզոն 2020»-ի «Առողջություն, ժողովրդագրական փոփոխություններ և բարեկեցություն» ոլորտի ազգային կոնտակտային անձն է, ներկայացրեց ծրագրի շրջանակում իր և ԵՊԲՀ գիտության վարչության կողմից իրականացվող տեղեկատվական հոսքերի կառավարման մեթոդները, մինչև այժմ կատարված աշխատանքները, հետագա պլանները, ինչպես նաև բաց մրցույթներին դիմելու կարգը:

Հայտերի ներկայացման ֆինանսական և իրավական խնդիրների մասին ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի ղեկավար, «Հորիզոն 2020»-ազգային կոնտակտային անձանց ցանցի համակարգող Տիգրան Արզումանյանը: Նույն ստորաբաժանման աշխատակից, «Մարի Սկլադովսկա Կյուրի գործողությունների» և «Փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորությունների» ազգային կոնտակտային անձ Անահիտ Խաչիկյանը ներկայացրեց Մարի Սկլադովսկա Կյուրի կրթաթոշակները, որոնք հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրին դահլիճում ներկա երիտասարդ հետազոտողների շրջանում: Եվրոպական հետազոտական խորհրդի բաց մրցույթը, որը հասանելի է գիտության բոլոր բնագավառների և ցանկացած տարիքի հետազոտողների համար, ներկայացրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ, Եվրոպական հետազոտական խորհրդի ազգային կոնտակտային անձ Մարիանա Սարգսյանը:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ողջունելով միջոցառման նախաձեռնությունը և մասնակիցներին, նշեց, որ համատեղ ջանքերի, բարձր վականիշ ունեցող ամսագրերում նպատակային տպագրությունների և ամենակարևորը քրտնաջան աշխատանքի շնորհիվ միայն հնարավոր կլինի օգուտ քաղել հետազոտության ֆինանսավորման նման բազմատեսակ ծրագրերից, որոնք կնպաստեն բժշկագիտության ոլորտի մասնագետների մասնագիտական բնութագրի բարելավմանը և մեր համալսարանի որդեգրած միջազգային ճանաչելիության ընդարձակման քաղաքականությանը:

12.06.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ